2007-ԻՑ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորինված վեճը: Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ստեղծագործության հեղինակություն իրեն  վերագրող Ֆիկրատ Ամիրովը ոչ մի կապ չունի հայկական երաժշտության հետ:

 

Իսկ առավել մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցեց ՀՀ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի հետ:

«Անկեղծ ասած, այդ ամեն ինչը սկսվել է 2007 թվականից: Ադրբեջանի սխալ քայլը, որ իմ երաժշտությունը վերցրել էր եւ ոնց ուզում, օգտագործում էր դեռեւս 2007 թվականից՝ հաշվի չառնելով, որ այն հնչել է երկու օլիմպիական խաղերում, եւ հայտարարվել էր, որ դա Արա Գեւորգյանի երաժշտությունն է: Նրանք վերցրեցին, փորձեցին  ներկայացնել, որ դա իրենց ազգային երաժշտությունն է, եւ իրենց ամենակարեւոր եւ պաշտոնական միջոցառումներում հնչեցրեցին իմ երաժշտությունը: Ես սկսեցի պայքարել նրանց դեմ, նույնիսկ վերջերս ֆիլմ պատրաստեցի, որ «Արցախ» ստեղծագործությունն իմն է՝ բոլոր փաստարկները ֆիլմում ներկայացնելով: Անգամ թարգմանեցի ադրբեջաներեն լեզվով, որպեսզի հասու լինի նրանց, եւ, բարեբախտաբար, հասել է, քանի որ իմ ներկայացրած ապացույցները բոլոր իմաստներով, թե այն երբ եւ ինչպես է ստեղծվել, ինչ մրցանակների է արժանացել, որտեղ է հնչել: Հնչել է «Փլեյսթեշն» խաղի մեջ,  Բելաջիոյի, Լաս Վեգասի, Դուբայի, Մոսկվայի, Բաթումիի շատրվաններում, եւ բոլոր տեղերում հայտարարվում է իմ անունը, եւ միայն Ադրբեջանում է, որ հայտարարում էին Ֆիկրատ Ամիրով: Նույնիսկ ես ադրբեջանական մամուլի էջերում գտա մի հոդված, որ լրագրողները հարց են ուղղում Ամիրովի զավակին, որը, լրագրողների հարցին ի պատասխան, հայտարարում է, որ այդ երաժշտությունն իմ հայրը չի գրել, չեն հավատում, գնում են Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորի մոտ, ով նույնպես ասում է, որ Ամիրովը չի հեղինակել այն…»,-պատմեց Արա Գեւրոգյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ չնայած այն բազմաթիվ ապացույցներին, որ ներկայացրել էին Ադրբեջանին, Արա Գեւորգյանը նաեւ դատական հայց էր ներկայացրել Ֆիկրատ Ամիրովի դեմ. «Մենք դադարեցրեցինք հայցի շարունակությունը, քանի որ փաստաբանը, ով պետք է զբաղվեր այս հայցով, զբաղված էր մեր գերիների ազատման հարցերով, եւ դա էր պատճառը, որ կասեցրեցի: Պարզ է, որ գերիների կարեւորագույն խնդիրը չէինք թողնի, ընկնեինք երաժշտության հետեւից, բոլորիս համար մեր գերիները, մեր զավակաները թանկ են եւ ավելի կարեւոր, քան ցանկացած երաժշտություն»:

Արա Գեւորգյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում Մշակույթի նախարարությունից պետական մակարդակով չեն աջակցել եւ չեն զբաղվել այս խնդրով:

«Մեր Մշակույթի նախարարությունը ոչնչով դրան չի աջակցել, չի խառնվել, նույնիսկ չեն էլ հետաքրքրվել, միայն  կարող եմ ասել, որ ժամանակին Հասմիկ Պողոսյանն ինձ փոխանցեց, որ Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել, որ այս թյուրիմացությունը տեղի է ունենում, դա մեր նախարարը փոխանցեց բանավոր կերպով, եւ ես էլ թույլատվություն վերցրեցի, թե կարող եմ դա բարձրաձայն հեռուստատեսությամբ հնչեցնել, ասաց՝ այո: Ես 2007 թվականի մինչ այսօր տարբեր հարթակներով բարձրաձայնել եմ»,- հավելեց կոմպոզիտորը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ո՞Վ Է ՀԱՅԱԶԳԻ ՍՈՊՐԱՆՈ ՆԻՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Երեւանի ֆիլհարմոնիկում փետրվարի 14-ին՝   սիրո տոնին, առաջին անգամ ելույթ ունեցավ սոպրանո Նինա Մինասյանը, որը թեեւ ծնվել է հայրենիքում, բայց  ապրում եւ ստեղծագործում է Ռուսաստանի Դաշնությունում:

 

Նինան այն երգչուհիներից է, որը, չնայած երիտասարդ տարիքին, ունի կիրթ երգեցողության մշակույթ, էսթետիկա, հանդիսատեսի հետ շփման յուրահատուկ ոճ, որն էլ ավելի գրավիչ եւ դյութիչ է դարձնում նրա ձայնը:

Նինան իր առաջին դեբյուտը կատարել է Մեծ թատրոնում՝ Քսենիայի (Բորիս Գոդունով) դերում, այնուհետեւ շարունակել է մարմնավորել Երկրորդ տիկնոջը Die ZauberflՓte-ում, Macha-ում, The Spades Queen- ում, Ninetta- ում` «Սերը երեք նարինջի համար», «Երիտասարդ պոլովցյան Prince» ֆիլմում: Նա համերգով հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկի համերգասրահում, Նյու Յորքի Քարնեգի սրահում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, իսկ 2012-ի դեկտեմբերին նա հայտնվել է New Stars for New Century- ում:

2018-2019 թվականների մրցաշրջանում նա առաջին ելույթներ է  ունեցել Դրեզդեն Սեմպերոպերում եւ Ցյուրիխի օպերայում՝ Լուչիա դի Լամերմուրի գլխավոր դերում: 2019-2020 թվականներին մրցաշրջանի ընթացքում նա ելույթ է ունեցել Les Contes d’Hoffmann- ում եւ Die ZauberflՓte- ի Bayerische Staatsoper- ում:

 

 

 

ՀԱՂԹԵԼ Է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Բրուքլինը» մրցակցի խաղահրապարակում 136:125 հաշվով հաղթել է «Սակրամենտոյին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Կայրի Իրվինգը, որը «Բրուքլինին» բերել է 40 միավոր: Նրա ակումբակից Ջեյմս Հարդենը վաստակել է 29 միավոր եւ դարձել նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ: Ամերիկացի Ստեֆեն Կարիի 36 միավորները «Գոլդեն Սթեյտին» օգնել են սեփական խաղահրապարակում 129:98 հաշվով հաղթել «Քլիվլենդին»: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

 

 

 

ՆՈՐ ԳՆԴԱԿ

Անգլիական պրեմիեր լիգան ներկայացրել է նոր գնդակը, որով թիմերը կխաղան այս մրցաշրջանի մնացած հատվածում: Nike ընկերության գնդակը ստացել է Flight անվանումը: Այն սպիտակ ու կարմիր գույներով է: Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը 23 խաղից հետո ունի 53 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանում են 24-ական հանդիպում անցկացրած ու 46-ական միավոր հավաքած «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լեսթերը»:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԶՈՒՅԳԸ

Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը եւ ճապոնացի Նաոմի Օսական: Քառորդ եզրափակիչում Օսական 6:2, 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չինական Թայբեյը ներկայացնող Սե Շուվեյի նկատմամբ, իսկ 39-ամյա ամերիկուհին 1 ժամ 22 րոպեում ուժեղ գտնվեց աշխարհի երկրորդ ռակետ, ռումանացի Սիմոնա Հալեպից՝ 6:3, 6:3: 23-ամյա Նաոմի Օսական տարավ 19-րդ անընդմեջ հաղթանակը: Քառորդ եզրափակիչի մյուս 2 դիմակայությունները կանցկացվեն փետրվարի 17-ին:

 

 

 

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում է: Մենախաղի քառորդ եզրափակչում Սերենա Ուիլյամսը մրցեց աշխարհի ներկայիս 2-րդ ռակետ Սիմոնա Հալեպի հետ: 1 ժամ 21 րոպե ձգված մրցախաղում Հալեպը զիջեց Ուիլյամսին երկու սեթում` 6:3, 6:3 հաշվով: Australian Open-ի կիսաեզրափակչում Սերենա Ուիլյամսը կմրցի Նաումի Օսակայի հետ:

 




Լրահոս