ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

 

Արարատի մարզում առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում մարդկային ոսկորներ կան: Հետաքննիչի որոշմամբ մարդկային ոսկորները փաթեթավորվել եւ ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ինչ է պահանջվում օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցման համար, եթե տվյալ անձը Հայաստանի Հանրապետությունում չէ:

Արփինե Պետրոսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը, համարժեքության ճանաչումը եւ հաստատումը կատարվում է գիտնականի դիմումի հիման վրա՝ լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի եւ հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ: Եթե տվյալը անձը Հայաստանի Հանարպետությունում չէ, ապա համապատասխանեցման գործընթացը իրականացնում է նրա կողմից լիազորված անձը լիազորագրի եւ գիտական աստիճանի վկայագրի բնօրինակի առկայության դեպքում։

Համապատասխանեցման ենթակա վկայագրի՝ Հայաստանի Հանրապետությունում թարգմանության եւ նոտարական վավերացման համար անհրաժեշտ է կոչումը շնորհած երկրի համապատասխան պետական մարմնի ապոստիլի առկայությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է կրթաթոշակային ծրագրեր Ռուսաստանի Դաշնության, Բուլղարիայի Հանրապետության, Ռումինիայի, Լեհաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Վրաստանի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու համար:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Դիաննա Կիրակոսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք՝ փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

 

 




Լրահոս