ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով. ինչու է տնտեսությունը սկսել շնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չնայած երեկ կառավարության նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց սկսել լավ լուրով եւ տնտեսության առողջացման մասին հայտնել, սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ:

Նախ՝ նշենք, որ նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը, նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ, աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով»:

Փաշինյանը նաեւ նկատեց, որ համեմատում է 2020-ի փետրվարի հետ՝ մի շրջանի, երբ Հայաստանի տնտեսությունը դեռ վնասներ չէր կրել համավարակի պատճառով։ Սակայն այս տվյալներն այնքան էլ ոգեւորող չեն, քանի որ սպառման ծավալների աճն իրականում պայմանավորված է կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով հետաձգված ծախսերի հետ, որոնք մարդիկ հիմա են իրականացնում: Եվ, առհասարակ, արդարացված չէ խոսել տնտեսության վերականգման մասին՝ հիմք ընդունելով միայն վերջին երկու շաբաթվա միտումները, մանավանդ երբ նախորդ տարին մեծ անկումների տարի էր:

Սակայն դրա հետ մեկտեղ նկատենք, որ ճգնաժամային 2020-ին նախորդած 2019 թվականը Հայաստանը փակել էր վերջին 12 տարիների կտրվածքով աննխադեպ մեծ՝ 7,6 տոկոս տնտեսական աճով, ինչին հաջորդած արդեն 2020 թվականի հունվար եւ փետրված ամիսներին եւս տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր էր՝ 8,5-9 տոկոս։ Վարչապետը նաեւ նշել էր, թե աճել են արտահանման եւ ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում, սակայն թվեր չէին հնչել:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս