Մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես գիրք նվիրելու օր:
ArmLur.am-ը շրջել է Երեւանի գրախանութներով, զրուցել ընթերցողների հետ` պարզելու համար, թե ինչ գրականություն են նախընտրում կարդալ, առհասարակ գիրքն ինչ տեղ ունի իրենց կյանքում եւ այսօր ինչ նվերներ են պատրաստել իրենց մտերիմների համար։
Իսկ, ահա մեզ հետ զրույցում «Զանգակ» գրախանութի մենեջեր Մանե Ղազարյանը տեղեկացրեց, որ երիտասարդներն այսօր հետաքրքրված են գրքերով եւ հատկապես մեծ պահանջարկ ունի մանկական գրականությունը՝ ի դեմս Թումանյանի հեքիաթների։
Գիրք ընթերցելը ժամանակակից է, գիրքն էլ լավագույն նվերն է՝ ցանկացած տոնի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան