Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում չպայթած հրթիռներ և կասետային ռումբեր են վնասազերծվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, հարակից բնակավայրերում նախատեսվում են հայտնաբերված պայթյունավտանգ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Այս մասին «Արմենպրեսի»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեևի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ մանրամասնելով, որ վնասազերծվելու են չպայթած կասետային ռումբեր և հրթիռներ: Պայթյունի ձայները լսելի կլինեն հարակից բնակավայրերում:

Լրացուցիչ տեղեկատվության համար գործում է 911 տեղեկատու հեռախոսահամարը:




Լրահոս