Հովհաննես Բաչկովի մենամարտը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի երկրորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում, որը պետք է կայանար փետրվարի 27-ին, հետաձգվել է: Այս մասին բռնցքամարտիկը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Մենամարտը հետաձգվել է COVID-19-ի պատճառով. ճանապարհները փակ են դեպի Ղազախստան»,- գրել է Բաչկովն ու ավելացրել, որ հանդիպման օրը և վայրի մասին կտեղեկացնի այն ժամանակ, երբ պարզ լինի:

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտի մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: Հաղթանակից հետո Բաչկովը ներկայացավ հատուկ շապիկով, որի վրա գրված էր՝ «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք ենք, ձեր կողքին ենք»:




Լրահոս