ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանին կալանավորելու բոլոր փաստերը կա, իրավապահ համակարգը չի անում. Կիմ Բալայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նոյեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ էր հայտարարել։ Պահանջում էր քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ` սահմանադրական կարգը տապալելու համար։ Բալայանի հիմնավորմամբ՝ Փաշինյանն իրավունք չունի հայտարարության հիման վրա Արցախից ու Հայաստանից տարածքներ զիջել Ադրբեջանին, հայտարարությունն իրավական ուժ չունի։

Բալայանը հացադուլը դադարեցրել էր, բայց հայտարարել էր, որ ինքը շարունակելու է փաստեր հավաքել ու հրապարակային դատավարություն սկսել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: ArmLur.am-ը զրուցել է Կիմ Բալայանի հետ պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում իր հավաք իրականացնելու աշխատանքները եւ ինչ արդյունք ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս