ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ քաղաքական գործչին են վստահում քաղաքացիները եւ ում կընտրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է իրականացրել՝ փորձելով պարզել, թե որ քաղաքական գործչին ինչպես են վերաբերվում ՀՀ քաղաքացիները:

Հարցման մասնակիցներն իրենց վերաբերմունքը քաղաքական գործիչների նկատմամբ գնահատել են 1-5 բալանոց սանդղակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8 բալ,

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ,

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1,7 բալ,

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ,

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1,7 բալ,

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 2,2 բալ,

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ,

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1,5 բալ,

«Հայաստանի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1,6 բալ,

ՀՅԴ կուսակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանը՝ 1,6 բալ:

Ընկերությունը նաեւ հարցման միջոցով փորձել է պարզել, թե ում ձայն կտան քաղաքացիները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում.

  1. Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինք՝ 33.1 տոկոս,
  2. Ոչ մեկի օգտին՝27 տոկոս
  3. Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 4.4 տոկոս,
  4. Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 2.6 տոկոս,
  5. Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցություն՝ 2.2 տոկոս,
  6. հայ Հեղափոխական Դաշնակցություն՝ 2.2 տոկոս,
  7. Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություն՝ 0.9 տոկոս:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս