
Հունվարի 15-ին հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել, ըստ որի «Հայկական երկրորդ» հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա հեռարձակման իրավունքից: Միակ գործող հեռուստաալիքը, որը զրկվել է այդ իրավունքից, Հ2–ն է։
«ՀՀ պատմության մեջ աննախադեպ երևույթ է, երբ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքը եթերազրկվում է, սա միանշանակ լուրջ հարված է խոսքի ազատությանը և որպես հետևանք՝ ժողովրդավարությանը։ Մենք որևէ կասկած չունենք, որ մեր սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվել, և մեզ մոտ կասկած չկա, որ այդ որոշումը նույն տրամաբանության մեջ է մտնում»,–նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: