ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ( ՄԻԵԴ) անընդունել է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը, հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։

Երեկ՝ փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը:

Սամադովը գանգատում պնդել է, որ 1993 թվականին կորցրել է Քարվաճառի շրջանում գտնվող իր անշարժ գույքը, մինչդեռ գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 2008 թվականին, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի վավերացնելուց ավելի քան 6 տարի անց: Ավելին՝ դիմումատուին սեփականության իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել էր ավելի քան 15 տարի:

Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ:




Լրահոս