Սառնարանի պահեստարանից գողություն կատարած 4 անձինք բերման ենթարկվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18-ի գիշերը ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Քարակերտ գյուղի Երևանյան խճուղու չգործող սառնարանային պահեստի մոտից բերման են ենթարկել չորս տղամարդու՝«ՎԱԶ-21150» մակնիշի մեքենայով հանդերձ։

Նրանք փորձել էին պարիսպն անցնելով՝ սառնարանային պահեստից գողություն անել։ Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բերման ենթարկվածներից երեքը տվել են խոստովանական բացատրություն, որ փետրվարի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում սառնարանային պահեստարանի տարածքից գողացել են էլեկտրական շարժիչներ, էլեկտրական սղոցարանի պողպատյա սկավառակներ և մալուխ։ Գողոնն իրացրել էին տարբեր վայրերում և ստացված փողը բաժանել:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Կատարվում է քննություն։




Լրահոս