Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկվա ուժգին քամին մայրաքաղաքում ծառեր է տապալել: Երեւանի կանաչ ֆոնդը ծերանում է եւ թարմացման կարիք ունի:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչպես է օրինականացվում ինքնակամ կառույցը:
Հարություն Հայրապետյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական համայնքների ղեկավարների կողմից՝ կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում):
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որ դիմորդներն արտոնություններից օգտվելու հնարավորություն ունեն:
Հրանուշ Կիրակոսյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ՝
1) Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են՝
ա. ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները,
բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:
3) Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող, զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին:
4) Առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս` ըստ մասնագիտությունների՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։