ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԱՐԼԻ ՀԵՏՀոկտեմբերի 6-ին Հայաստան կատարելիք այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին կուղեկցի աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը: ՄԱՐՏԻ 1-Ի «ՀԵՐՈՍԸ»News.am-ի տվյալներով` օրերս վնասազերծված ավազակախմբի ամենաերիտասարդ անդամը` 19-ամյա Քյարամ Ամոյանը, ով հայտնի «հեղինակություն», ազգությամբ եզդի Ճակոյի ազգականն է, 2008 թվականի մարտի 1-ի գիշերը խանութները թալանողներից մեկն է եղել եւ դրա համար ազատազրկվել է համապատասխան հոդվածով:ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ Ստեփանակերտցի երիտասարդ Արգամ Սարոյանի նախաձեռնությամբ 142 արցախցի երիտասարդներ դիմել են մոսկվայաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանին` ներողություն խնդրելով Արցախի իշխանությունների փոխարեն: Հիշեցնենք, որ Գանձասարի պարսպի հետ կապված աղմուկից հետո գործարարը վիրավորվել էր ԼՂՀ իշխանություններից եւ ասել, որ այլեւս Արցախ  չի գա:  ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍՆՆԿԱՑՆԵ՞ՆԱրդեն որերորդ օրն է, Գառնու «Սուրիկի լավաշ» ընկերության արտադրանքը խանութները հրաժարվում են ընդունել: Այս մասին slaq.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ընկերության սեփականատիրոջ դուստրը`  Անահիտ Հակոբյանը: «Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Ի՞նչ կապ ունի ընդհանրապես այս միջադեպի հետ շուկան, ի՞նչ կապ ունեն խանութները: Ուզում են մեզ սնանկացնե՞ն»,-ահազանգել է Հակոբյանը:ՀԱՅԱՎԱՐԻՊրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում խախտել է երթեւեկության կանոնները: Փողոցում, որտեղ թույլատրված է զարգացնել ժամում 80 կմ արագություն, Աբրահամը Ferrari-ով սլացել է 230 կմ/ժ արագությամբ: Նշվում է, որ ոստիկանները նախկինում այդ փողոցում նման արագության ականատես չեն եղել: Աբրահամը հայտարարել է, թե ուշանում է պարգեւատրության արարողությունից: Ոստիկանները բռնցքամարտիկին ուղեկցել են մինչեւ միջոցառման վայրը, սակայն դա նրա վրա էժան չի նստել:  Աբրահամը կարող է երեք ամսով զրկվել վարորդական իրավունքից, նրան նաեւ սպառնում է 1360 եվրո տուգանք:ԻՆՔՆԱՍՊԱՆ ԷՐ ԵՂԵԼՍեպտեմբերի 23-ին ձերբակալված ավազակախմբի ենթադրյալ պարագլուխ Գուրգեն Հայրապետյանի եղբորորդին` Արա Հայրապետյանը, ոստիկանական գործողությունից օրեր առաջ ինքնասպան էր եղել «Կոշ» ՔԿՀ-ում:  28-ամյա Արա Հայրապետյանը կախվելուց առաջ գրություն էր թողել, որով խնդրել էր կատարվածի համար ոչ մեկին չմեղադրել` հավելելով, որ իր արարքը պայմանավորված չէ պատժի կրմամբ եւ ունի անձնական դրդապատճառներ:




Լրահոս