ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բուժաշխատողներն ավարտել են Արցախում ռուսական զորակազմի՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով պատվաստումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ըստ ժամանակացույցի՝ պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Կորոնավիրուսային նոր վարակի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ նշանակության բժշկական ջոկատների զինծառայողները:

Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով ինչպես շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, ուր պատվաստանյութը հասցվել է հատուկ ջերմային տարաներով, որոնք փոխադրման ժամանակ ապահովել են պատվաստանյութի անվտանգությունը:




Լրահոս