
20-ամյա Արթուր Հովհաննիսյանը ծառայությունն անցկացնում էր Ջաբրայիլում, բուժակ էր, երբ սկսվեց պատերազմը: Հենց առաջին օրը, վիրավոր ընկերներին օգնության շտապելիս ընկել է հակառակորդի կրակի տակ եւ ոտքի ծանր վիրավորում ստացել:
Երկու ժամ օգնություն սպասելուց հետո, Արթուրին եւ ընկերոջը գտել է ծառայակից ընկերն ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրա ոտքն ամպուլացվել է, սակայն նա հեշտ է համակերպվել պրոթեզին, անսահման լավատեսությունն ու կյանքի հանդեպ սերը մեր հերոսին ապրելու, պայքարելու նոր ուժ են տվել:
ArmLur.am-ն այցելել է Արթուրին զրուցել նրա հետ պատերազմի թողած դժվարությունների, դրանք հաղթահարելու եւ երազանքների մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան