Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը ողջ աշխարհում գերազանցել է 200 մլն-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորանավիրուսի դեմ պատվաստում ստացած մարդկանց թիվը ողջ աշխարհում գերազանցել է 200 մլն-ը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ համադրելով իշխանությունների, փորձագետների և լրատվամիջոցների հաղորդած տվյալները:

Ներկա պահին պատվաստվել է 200 269 332 մարդ, որը կազմում է մոլորակի բնակչության 2,6 տոկոսը: ԱՄՆ-ին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային և Հնդկաստանին բաժին է ընկնում պատվաստվածների 65 տոկոսը:

ԱՄՆ-ում ներարկում է ստացել 60 մլն մարդ՝ երկրի բնակչության 18,5 տոկոսը: Չինաստանում պատվաստվել է 40,5 մլն մարդ (բնակչության 3%-ը): Մեծ Բրիտանիայում պատվաստվել է 17.5 մլն մարդ, որը կազմում է բնակչության 26.4 տոկոսը, իսկ Հնդկաստանում՝ ավելի 10.7 մլն մարդ կամ բնակչության մոտ 1%-ը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ բնակչության շրջանում ամենից շատ պատվաստումներ արվել են Իսրայելում (80,3%), այնուհետև ԱՄԷ-ում (49,8%) և Սեյշելյան կղզիներում (56,8%):

Սակայն պատվաստումների տեմպը փոքր-ինչ նվազել է: Եթե անցյալ շաբաթ միջինում օրական 6 մլն ներարկում է արվել, ապա այս շաբաթ՝ մոտ 5 մլն:

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 111 մլն-ը, վիրուսից մահացածներինը՝ 2,46 մլն-ը:




Լրահոս