ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 19։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արագածի, Ստեփանավանի, Սպիտակի, Թումանյանի, Սևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
Սիսիանի և Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
Քաջարանի, Աշոցքի, Վայքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: