Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանին, որը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի տակ է:
«Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ @GaroPaylan-ին (որը պատկանում է #հայկական ժառանգության):
Գրեք Twitter-ում՝
– Amnesty International @ amnesty
– Human Rights Watch @hrw
– ԱՄՆ Պետքարտուղարություն՝ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրո @ StateDRL»,- նշվում է ANCA-ի հաղորդագրության մեջ: