Փետրվարի 21-ին, ժամը 13:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մուտքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 13:58-ին։ Այրվել են 2-5-րդ հարկերի մալուխները եւ 3-րդ հարկի գազի հաշվիչները (2 հատ)։
Փրկարարները տարհանել են 8 քաղաքացու։