Եվրոպայում պատերազմի դեպքում Ռուսաստանը կմաստնատի ՆԱՏՕ-ի ուժերը. National Interest

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան The National Interest պարբերականի սյունակագիր Ջոն Ռոսոմանդոն իր նոր հոդվածում ներկայացրել է, թե ինչ է սպասվում ՆԱՏՕ-ին Եվրոպայում Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում:

Հոդվածի հեղինակը հիշեցրել է անցյալ ամիս Լեհաստանում կայացած «Ձմեռ-20» զորավարժությունների մասին, որոնց ընթացքում ենթադրյալ հակառակորդն արևելքից ընդամենը 5 օրում ջախջախիչ պարտության էր ենթարկել երկրի բանակին: Դա տեղի է ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ հակամարտությանը զորավարժությունների ժամանակ տեսականորեն ներգրավված էին ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչները, Patriot ՀՕՊ համակարգերը և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք Լեհաստանը դեռ չի ստացել:

«Զորավարժությունները ցույց են տվել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևը խոցելի է «ռուսական ներխուժման համար»,- գրում է փորձագետը:

Հոդվածագիրը շեշտել է, որ Ռուսաստանն ուժեղացրել և արդիականացրել է Արևմտյան ռազմական շրջանը, որում «կենտրոնացված են երկրի ամենաառաջդեմ զինվորական ստորաբաժանումները»:

«Պատերազմի դեպքում ռուսական և բելառուսական բանակները կգրավեն ՆԱՏՕ-ի տարածքները սահմանի երկայնքով և դրանով իսկ կմասնատեն դաշինքի ուժերը»,- ասվում է հոդվածում:




Լրահոս