ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները կեղծ թղթադրամներ իրացնելու դեպք են բացահայտել, որով կին է անցնում:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սաթենիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա կեղծ փողեր իրացնելու նպատակով պատրաստել է առանձնապես խոշոր չափերի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ դրված 3-րդ շարքի ՀՀ թղթադրամներից կեղծ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող թղթադրամներ, որոնց մի մասը անձամբ է պահել, մյուս մասն էլ պահել է Աննա Միքայելյանը, հետագայում դրանց մի մասը իրացրել է գործող դեղատներում ու խանութ-սրահներում: