
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Սոչիում բանակցություններ կանցկացնեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Լուկաշենկոն Ռուսաստան է ժամանել փետրվարի 19-ին և այնտեղ է գտնվում աշխատանքային այցով:
Նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկերության և ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հիմնական խնդիրները: Նախագահները հատուկ ուշադրություն են դարձնելու առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ խոշոր նախագծերին առնչվող, ինչպես նաև Միութենական պետությունում ինտեգրման գործընթացների հետագա առաջխաղացմանն ուղղված հարցեր, հայտնում է Կրեմլը: