
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Ալմագրոն մասնավորապես նշել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ խոսեցինք այդ երկրի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև համագործակցության, ինչպես նաև Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պատերազմի ժամանակ գերեվարված քաղաքացիներին ու ռազմագերիներին»: