Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը մեկ տարվա ընթացքում բավականին նվազեցրել է հարկերը: Խոսքը՝ «Ավտոներկրող-10» ընկերության մասին է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված ընկերությունը նախորդ տարում պետական բյուջե վճարել է 240 մլն 921 հազար դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ 2019 թվականին «Ավտոներկրող-10» ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 11 մլրդ 834 մլն 751 դրամ: Այսինքն մեկ տարվա ընթացքում ընկերությունը 11 մլրդ 593 մլն 830 հազար դրամով կրճատել է հարկային վճարումները: Նշենք, որ 2019-ին ընկերությունը հազար խոշորն հարկատուների ցանկում գտնվել է 12-րդ, իսկ մեկ տարի անց՝ 673-րդ տեղում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը 2018 թվականի ընթացքում ցանկի 94-րդ տեղում է եղել, սակայն 2019-ին շեշտակի ավելացնելով հարկային վճարումները՝ հայտնվել է 12-րդ հորիզոնականում: Ի դեպ, 2018 թվականին այս ընկերությունը վճարել է մոտ 2 մլրդ հարկ ու տուրք:
Պարզվում է, որ 2018 եւ 2019 թվականների ընացքում շատ թվով ավտոմեքենա ներկրելը զգալի մեծ ազդեցություն էր ունեցել պետական բյուջեի եկամուտների վրա։ Իսկ ահա 2020-ին, ստացվում է, որ պետական բյուջեն մոտ 11.6 մլրդ դրամի չափով կորուստ է ունեցել: Մյուս կողմից նկատենք, որ 2018 եւ 2019 թվականներին մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրած անհատ ձեռներեցները մինչ այսօր մեծ դժվարությամբ են կարողանում իրացնել այդ ավտոմեքենաները: Ավտոմեքենաների առեւտուրը մեկ տարուց ավելի է, ինչ այսպես ասած՝ կանգնած է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան