ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունն ունի մի քանի տարվա պատմություն: Ընկերությունն ակտիվ սպասարկվում է Բանկում 2017թ-ից․ հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում, մասնավորապես՝ իրականացնում է միջբանկային փոխանցումներ, փոխարկման անկանխիկ գործարքներ, վճարումներ պետ․բյուջե: Իսկ 2020թ․-ից սկսած՝ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ փաստաթղթային բիզնեսի շրջանակներում․ Բանկը պարբերաբար, ելնելով
ընկերության պահանջներից, տրամադրում է «Ֆոտոն» ՍՊԸ-ին բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների
նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:

«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք:

Զբաղեցնելով առաջատար դիրքեր կահույքի արտադրության և սննդամթերքի մեծածախ վաճառքի շուկաներում՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն ակտիվորեն մասնակցում է ինչպես կահույքի և կահույքային պարագաների (հիմնականում գրասենյակային կահույքի) արտադրության և
մատակարարման, այնպես էլ պարենային ապրանքների գնման և մատակարարման (հիմնականում մանկապարտեզներին) տենդերներին:
«Ֆոտոն» ՍՊԸ-ի ֆինանսավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական և հնարավորություն է ընձեռում զարգանալ, կնքել խոշոր պայմանագրեր, պահպանել սեփական միջոցներն ու ակտիվները, արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական մուտքերը և ընդլայնել մրցակցային առավելությունները:

Կանգ չառնելով ձեռք բերված հաջողությունների վրա՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն նախատեսում է ապագայում ավելի զարգացնել իր բիզնեսը՝ ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի սպառողական շուկայում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարևորելով փոքր և միջին բիզնեսի վարկավորումն ու սպասարկումը, յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով վերջինիս բիզնեսի գործունեության առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը՝ պայմանագրերի ապահովման ձև է, որով ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է հաճախորդի կողմից՝ երրորդ կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: Ֆինանսավորման այս գործիքը լավագույնն է և ամենաարդյունավետը կապալառու/մատակարար ընկերությունների համար, որոնք կնքում են մատակարարման խոշոր պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ պատրաստվում են մասնակցել պետական գնումների և ​​տենդերների: Բանկային երաշխիքն, իր հերթին, հանդիսանում է հաճախորդ-պրինցիպալի բիզնեսի դրական գնահատման գրավական, քանի որ երաշխիք տրամադրելիս՝ Բանկը մանրակրկիտ ստուգում է հաճախորդին: Այդ իսկ պատճառով բանկային երաշխիքը հանդես է գալիս որպես ընկերության ֆինանսական կայունության, պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://www.vtb.am/am/financial/financial-tools, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս