
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության երթի մի քանի մասնակիցներ հավկիթներ նետեցին Հատուկ քննչական ծառայության շենքի պատին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հորդորեց նման բան չանել և կարծիք հայտնեց, թե Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ոչ թե զբաղված են երկրում օրինականությամբ, այլ հազարավոր քրեական գործեր են «թխում»՝ նրանց նկատմամբ, որոնք Նիկոլ Փաշինյանի դեմ են արտահայտվում:
«Որևէ մեկը, որը եղավ Նիկոլ Փաշինյանի գործողությունների աջակիցը, «իրավական գործեր կարողը» մի օր պատասխան է տալու»,-նշեց Մանուկյանը:
Այնուհետև մասնակիցները շարունակեցին երթը: Երթն ուղեկցվում է ելույթներով: Ելույթներ են ունեցել ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ և այլք: