ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որը կլինի Արցախյան հակամարտության վերջնական լուծումը. Արա Այվազյանը փակագծեր է բացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նա նշեց, թե պարբերաբար պետք է միմյանց տեղեկացնեն կատարած աշխատանքների եւ անելիքների վերաբերյալ:

«Կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, հումանիտար հարցերի տեսանկյունից կարևոր դեր է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը, սակայն ավելացել է Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում: Անվտանգության ապահովումը եղել եւ մնում է առանցքային ուղղությունը», – նշում է նա:

Այվազյանի խոսքով, պատերազմի հետևանքները չեն կարող համարվել հակամարտության կարգավորում եւ միայն բանակցված կարգավորումը, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս