Ինչու ընդմիջվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստն ընդմիջվեց սկսվելուց անմիջապես հետո։ Հայտարարված 20 րոպեանոց ընդմիջման ընթացքում դատարանը պետք է պարզի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները և նրա՝ նիստին ներկայանալու հնարավորությունը։

Դատական նիստից առաջ դատարանն ստացել է Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ պետք է ներկա գտնվի Վերաքննիչ քրեական դատարանում քննվող մեկ այլ գործով այսօր նշանակված նիստին։

Դանիբեկյանը նաև նշեց, որ դատարանի աշխատակազմը Վերաքննիչ դատարանից տեղեկացել է, որ տվյալ գործով նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվել է, որպես հետաձգման պատճառ նշված է «այլ հիմք»։




Լրահոս