ArmLur.am-ի տեղեկություններով այս պահին ՀՅԴ գրասենյակում հավաքվել են 17 կուսակցությունների առաջնորդները՝ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը… Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկում են այսօրվա հավաք-երթի մանրամասները: Վերջիններս քննարկում են այսօրվա հավաքի անելիքները և ցանկանում են բազմամարդ երթ իրականացնել:
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիայի ընթացքում ոստիկաններիը փորձում էին բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Ոստիկանների հետ բախման ժամանակ Իշխան Սաղաթելյանի քթից սկսեց արյուն հոսել:
Հավաքն արդեն ավարտվել է. իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է ՀՀ կառավարության շենք:
Ս.Գ.