ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը վերածվում է ետնախորշի. քաղաքապետարանն անգործության է մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր կրպակները, քաղաքացիների համար թեեւ հարմարավետ են, բայց խաթարում են քաղաքի էսթետիկ տեսքը, եւ Երեւանը վերածում արեւելյան քաղաքի ետնախորշի: Նման մի կրպակ արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Երեւանի Սայաթ-Նովա 10 հասցեում: Այն ապամոնտաժելու փոխարենը, քաղաքապետարանի լռության ներքո բետոնապատվել է:

ArmLur.am-ը, այս խնդրի հետքերով, եղավ Կենտրոն համայնքի վարչական շենքում, որտեղ մեզ հաջողվեց հանդիպել ղեկավար Ավետ Պողոսյանի հետ: Շտապող ղեկավարին հասցրեցինք մի քանի հարց տալ:

Փաստորեն, քաղաքապետարանի պայքարը մայթերն ազատագրելու գործում այդքան էլ արդյունավետ չէ: Երեւանում կան փողոցներ, որտեղ բազմաթիվ են ապամոնտաժման ենթակա կրպակներ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս