
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը նախորդ տարիների համեմատ նվազեցրել է պետական բյուջե վճարած հարկերն ու տուրքերը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունն անցյալ տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 776 մլն 857 հազար դրամի չափով հարկ ու տուրք: Մինչդեռ 2019 թվականին ընկերության հարկային վճարումները կազմել են 1 մլրդ մլն 73 մլն 110 հազար դրամ: Ըստ որոշ մասնագետների՝ ընկերության հարկերի նվազեցման պատճառը մասնավոր բիզնեսի պետականացումն է, ինչն էլ իր անմիջական ազդեցությունն է թողել վճարած հարկերի չափերի վրա:
Ի դեպ, «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը մեր հանրապետությունում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով:
Ս.Հ.