Պոկված տանիքներ, արմատախիլ եղած ծառեր, մասնակի փլուզումներ․ ուժեղ քամին վնասներ է պատճառել Թբիլիսիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված ուժեղ քամին այսօր ամբողջ օրը շարունակվել է՝ զգալի վնաս հասցնելով մայրաքաղաքին: Քամին պոկել է տանիքներ, արմատախիլ արել ծառեր: Նորակառույց տան պատուհանը պոկվել և ընկել է փողոցի երթևեկելի մասում: Արձանագրվել է նաև պատի փլուզման դեպք:

Գիշերը Թբիլիսիում քամու արագությունը գերազանցել է վայրկյանում 30 մետրը, իսկ այժմ այն ​​վայրկյանում 20-25 մետր է:

«Քաղաքային ծառայություններն աշխատում են արտակարգ՝ վնասները վերացնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները հաշվում են հասցրած վնասի չափը»,- հաղորդել են Թբիլիսիի քաղաքապետարանից:

Ըստ կանխատեսումների՝ Թբիլիսիում ուժեղ քամին կշարունակվի նաև վաղը՝ փետրվարի 24-ին:




Լրահոս