
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը և Անուշ Բեղլոյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում:
Նրանք առաջարկում են մեկ մարզում հեռարձակում իրականացնելու համար սահմանել պետական տուրք 3 մլն դրամի չափով, իսկ Երևան քաղաքում՝ 30 մլն դրամի չափով:
Ընդ որում՝ իրենց առաջարկը հիմնավորում են մեդիադաշտ մուտք գործելու հասանելիության, տեսալսողական հաղորդումների բազմազանության ապահովման և օժանդակման մղումներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: