
Երիտասարդները բողոքի ակցիա են սկսել Երեւանի պետական համալսարանի մոտ: Նրանք երթով այսօր շարժվեցին դեպի համալսարանի շենք, մտան ներս եւ վանկարկում են. «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»: Նրանք կոչ են անում ուսանողներին եւ դասախոսներին միանալ իրենց պայքարին:
Այս պահին էլ ցուցարարները Տնտեսագիտական համալսարանի դիմաց են, սակայն ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս ներխուժել համալսարան: