
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին քիչ առաջ հաջողվեց մուքտ գործել նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Ոստիկանական ուժերը փորձում էին ամեն կերպ թույլ չտալ ցուցարարների մուտքը, սակայն վերջիններիս հաջողվեց դռնից մուտք գործել շենք: Նշենք, որ մինչ այս էլ ցուցարարներն արդեն ներխուժել էին Երևանի պետական համալասարան եւ բոլորին իրենց միանալու կոչ արել:
Մանրամասները՝ տեսանյութում: