Տեղի է ունեցել «Արցախ-Սփյուռք գործակցություն» խորագրով վիրտուալ կամուրջ-հարթակի թվով 3-րդ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. սեպտեմբերի 26-ին կայացել էր «Արցախ-Սփյուռք գործակցություն» խորագրով վիրտուալ կամուրջ-հարթակի թվով 2-րդ հանդիպումը, այս անգամ Բրազիլիայի հայ համայնքի հետ: Հանդիպմանը մասնակցում էին համայնքի բոլոր կառույցները՝ թվով 21 ներկայացուցիչներով, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Պէրպէրյանի առաջնորդությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Արցախի Հանրապետությունում նախատեսվող և իրականացվող տարբեր սոցիալական ծրագրեր, քննարկել ապագա զարգացման և համատեղ գործունեության տեսլականը, համայնքի ակտիվ ներգրավումը Արցախում տեղի ունեցող զարգացման ծրագրերին: Սեպտեմբերի 26-ին քննարկումը շարունակվեց Երևանի ժամով մինչև 21:00-ն: Ցավոք, առավոտյան ամբողջովին այլ իրականության և մարտահրավերների առջև էինք կանգնած՝ բոլորս:

2021թ. փետրվարի 9-ին տեղի ունեցավ «Արցախ-Սփյուռք գործակցություն» խորագրով վիրտուալ կամուրջ-հարթակի թվով 3-րդ հանդիպումը, այս անգամ Արգենտինիայի հայ համայնքի հետ: Հանդիպմանը մասնակցում էին համայնքի բոլոր կառույցները՝ թվով 28 ներկայացուցիչներով, IARA (Instituciones Armenias de la República Argentina) Արգենտինայի Հանրապետությունում հայկական կառույցների խորհրդի նախագահությամբ: ԻԱՐԱ-ի մեջ են համախմբված Արգենտինիայիում գործող բոլոր հայկական կազմակերպությունները՝ կուսակցություններ, մշակութային, մարզական, բարեգործական միություններ:
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ հետպատերազմյան Արցախի առջև ծառացած մի շարք խնդիրներ և մարտահարվերներ, որոնց լուծման և մեղմացման գործում մեծ դեր ու անելիք ունի Սփյուռքը և յուրաքանչյուր հայ մարդ՝ անկախ իր բնակության վայրից: Հանդիպման ընթացքում Արգենտինիայի հայ համայնքը նշեց իր պատրաստակամությունը աջակից ու նեցուկ կանգնելու Արցախին ու արցախցուն:
Մեզ համար արժևորվում է յուրաքանչյուր հայի` Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին մասնակից լինելու և արցախյան իրականությանը հաղորդ լինելու հանգամանքը:




Լրահոս