«Դա բացարձակ սուտ է». Ռուսաստանից արձագանքում են Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը բացարձակ սուտ է որակել ռուսական Իսկանդեր հրթիռի մասին Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին արված սկանդալային հայտարարությունը:

«Իսկանդերը գերճշգրիտ զենք է, այն բազմաթիվ զորավարժություններում փորձարկվել է: Դա բացարձակ սուտ է և որևէ կասկածի տեղիք չի տալիս»,- նշել է խորհրդարանականը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը:

Զավարզինի խոսքով` նման հայտարարություն անելով, Փաշինյանը փորձում է քողարկել պատերազմում կրած պարտության մեջ իր մեղավորությունը` այն բարդելով այլոց վրա:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իր հասցեին: Բայց նա հայտարարեց, որ Սարգսյանն ինքը գիտի իր հարցի պատասխանը։

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին – խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», – ասել է Փաշինյանը։




Լրահոս