ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ամեն ժամ մեղավոր է ման գալիս. ռուս ռազմական փորձագետն արձագանքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ «Իսկանդեր» համակարգի վերաբերյալ արված հայտարարությունը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իր հասցեին: Բայց նա հայտարարեց, որ Սարգսյանն ինքը գիտի իր հարցի պատասխանը։

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին – խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», – ասել է Փաշինյանը։

Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղավորներ գտնել պատերազմում պարտվելու համար եւ այս հայտարարությունը եւս պետք է այդ կոնտեքստում կիրառել: Միեւնույն ժամանակ Եվսեեւը նկատեց՝ չկա ապացույց, որ Իսկանդերն իսկապես կիրառվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.

 




Լրահոս