ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ կբացվի Երևանի կրկեսը. մանրամասնում է գեղարվեստական ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի՝ այսքան սպասված կրկեսի նոր շենքն գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանի՝ պետք է լինի գերժամանակակից ու հարմարավետ, Երեւանի կրկեսի շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու ամբողջ տարածաշրջանում։

Դեռեւս 2011 թվականի մարտին Երեւանի քաղաքապետարանն ու «Տաշիր» ընկերությունների խումբի նախաձեռնությամբ մեկնարկեցին Երեւանի կրկեսի շինարարական աշխատանքները: Ի դեպ, նախապես պլանավորել էին պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո որոշեցին նոր շենք կառուցել:

Այսպիսով 2012 թվականին կրկեսի հին շենքը քանդվեց։ Իսկ թե երբ կրկեսն իր դռները կբացի այցելուների առաջ ArmLur.am-ն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր, Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ամենայն հավանականությամբ կրկեսի շենքն այս տարեվերջին արդեն պատրաստ կլինի, իսկ մինչ այդ Սոս Պետրոսյանն ընդգծեց, որ իրենք պատրաստվում են Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան եւ արձանի բացման արարողությանը:

Չնայած շուրջ 10 տարի ձգված կրկեսի շենքի կառուցման աշխատանքներին՝ լիահույս ենք, որ վերջապես երբեմնի ճախրող կրկեսը նորից իր դռները կբացի փոքրիկների առաջ եւ կվերականգնի իր  փառքը :

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս