
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Գագիկ Հարեյանը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում. այսօրվանից կառավարության շենքի դիմաց անժամկետ է հացադուլ է սկսել: Քաղաքացին առեւտրային բանկերից մեկում վարկ ունի, սակայն չկարողանալով մարել՝ հայտնվել է սեւ ցուցակում:
Դիմել է բանկ՝ դարձյալ վարկ ստանալու պահանջով,բայց մերժվել է: Մեր զրուցակցի խոսքով տարիներ առաջ վարկ է վերցրել՝ սիրտը ստենտավորելու համար, 3-3.5 մլն դրամի չափով, տարիների ընթացքում մարել է այն, այժմ պարտքը կազմում է շուրջ 600 հազար դրամ: Այս խնդրով քաղաքացին դիմել է նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Պատգամավորն իր հերթին դիմել է Կենտրոնական բանկ:
Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում