Կասեցվել է հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Պարզվել է, որ այս արտադրամասերում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտրահիգիենիկ պահանջները, իսկ հացի արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու համար, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Նշված արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս