Քանաքեռավան գյուղի տներից մեկում երեկ երեկոյան` 22:30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել, եւ հրդեհ սկսվել: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում տեղեկությունը հաստատել են` նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել գազից Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցում գտնվող տանը: Արդյունքում փլուզվել է երկհարկանի տան երկրորդ հարկը, տուժել է 50-55-ամյա կին, ով ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:
ՏՈՒՆԸ ՊԱՅԹԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ