ՊՆ-Ն ԱՆՑԵԼ Է ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ,ՌԻԱ Նովոստիե գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային ուղու պաշտպանության ապահովմանը բանակի ներգրավվածության մասին հարցին:

«Նախեւառաջ ցանկանում եմ նշել, որ ,միջանցքե եզրույթի կիրառումը ճիշտ չէ, երբ խոսքն Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության մասին է: Ադրբեջանի, Ռուսաստանի նախագաների եւ Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ միջանցք է համարվում միայն Լաչինի ճանապարհը, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Մյուս բոլոր դեպքերում կարելի է խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին»,- նշել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կապահովվի Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային միջանցքով անձնակազմի եւ բեռների տեղափոխման անվտանգությունը: «Պատասխանելով հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր ստանձնած պարտականությունների համաձայն, կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության հարցով պահանջների իրագործումը: Այդ գործում բանակի ներգրավվածության հարցը ներկա պահին օրակարգում չէ, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, դարձյալ եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ մարմինների միջոցով»,- հավելել է Հարությունյանը:
Երեւանն ու Մոսկվան դիտարկում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մաս կազմող որոշակի զորամիավորումը Հայաստանի արեւելքում վերատեղակայելու հավանականությունը ,Ավելի ճիշտ կլինի խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որեւէ զորամիավորման՝ Հայաստանի արեւելյան ուղղությամբ վերատեղակայման մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը), եւ այդ համատեքստում համատեղ համապատասխան քննարկումներ են տեղի ունենումե,- ասել է Հարությունյանը: Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվում:
,Իրականում ռուս սահմանապահներին հավելյալ գործառույթներ են վերապահվում անվտանգության ապահովման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանի պաշտպանության հարցով: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ եւ արդյունավետ համագործակցություն է ծավալվում, ինչպես եւ այն հարցում, որ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների ստանձնած առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակովե,- նշել է պաշտպանության նախարարը:
Վերջինս հավելել է, որ մինչեւ Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանավահ վարչության անձնակազմը Հայաստանում պատասխատու է եղել երկրի տարածքով անցնող Անկախ պետությունների համագործակցության սահմանների պահպանման եւ անվտանգության ապահովման առաջադրանքների կատարման համար:
,Այսօր իրավիճակը զգալիորեն փոխվել էե,- ասել է նախարարը: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականին ձեռք բերված միջազգային պայմանագրի համաձայն: 2010 թվականին փոփոխություններ են սահմանվել փաստաթղթում, որի համաձայն՝ ռազմաբազայի տեղակայման ժամկետը նախնական 25 տարուց երկարաձգվել է 49-ի՝ մինչեւ 2044 թվականը: Արցախում ռազմական գործողություններից հետո Հայաստանը բանակում բարեփոխումներ է իրականացնում, օպտիմալացնում է բանակի թվաքանակը, անցում է կատարում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր համակարգերին: ,Հայաստանում ռազմական բարեփոխումը ոչ միայն ծրագրված է, այլեւ արդեն իրականացվում է, եւ մեր ռուս գործընկերներն անմիջականորեն մասնակցում են այդ գործընթացինե,- ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բանակաշինության գործընթացը սկզբունքորեն շարունակական է, իսկ ներկայում Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ազգային զինված ուժերի կողմից իրականացվող բարեփոխումներն անշրջելի եւ անվիճելի գերակայություն են դարձնում։ ,Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը եւ Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները՝ մենք արմատապես կվերանայենք այն հարցերը, որոնք վերաբերում են մարտական եւ թվային կազմի օպտիմալացմանը՝ հաշվի առնելով թիրախավորման խնդիրները, նախեւառաջ՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով գերակա ուղղություններով սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր համալիրներում եւ համակարգերում վերազինմանը, կադրային ներուժի պահպանմանը, սպաներով, պետծառայողներով եւ պայմանագրային զինծառայողներով պաշտոնների համալրվածության մակարդակի բարձրացմանըե, – նշել է Հարությունյանը:
Նա նաեւ նշել է, որ հիմնական ջանքերն ուղղված կլինեն կառավարման, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ՀՕՊ-ի եւ անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի եւ հրետանու զարգացմանը: Հարությունյանը հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 25-30-ը, երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան, Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների եւ արդիականացման հարցերին աջակցելու համար:
Ն.Պ.

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ՝ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկվող արտոնություններից են՝

  •  աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը,
    չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը,
    ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը,
    զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը եւ այլն։
    Զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարեւոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաեւ կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը:
    Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝
    ա) ժամկետային պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները,
    բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ,
    գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
    դ) Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ եւ այլն:
    Սույն արտահերթ զեկույցն առավել կարեւոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է:
    Պետք է ամեն կերպ արժեւորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաեւ հենց ծառայության մեջ գտնվողների եւ նրանց ընտանիքների համար: Զեկույցը մշակվել է՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։

 

 

 

ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները կեղծ թղթադրամներ իրացնելու դեպք են բացահայտել, որով կին է անցնում: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սաթենիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա կեղծ փողեր իրացնելու նպատակով պատրաստել է առանձնապես խոշոր չափերի, ՀՀ կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ դրված 3-րդ շարքի ՀՀ թղթադրամներից կեղծ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող թղթադրամներ, որոնց մի մասը անձամբ է պահել, մյուս մասն էլ պահել է Աննա Միքայելյանը, հետագայում դրանց մի մասը իրացրել է գործող դեղատներում ու խանութ-սրահներում:

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
2021թ. փետրվարի 18-ին տեղեկատվություն էինք տարածել, որ ԱՀ Մարտակերտ քաղաքի 1984թ. ծնված բնակիչը նույն քաղաքի Վ. Գալստյան փողոցում տեղակայված առանձնատան բակում վիճաբանության մեջ է մտել նույն առանձնատան ժամանակավոր բնակիչ Հովիկ Վալերիի Սարգսյանի հետ, որի ընթացքում նրան դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել Հ. Սարգսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է: Սույն քրեական գործով 1984թ. ծնված ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչը, ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՏԻՐԱՑԵԼ Է
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ իրավապահները բացահայտել եւ Վաղարշակ Դանիելյանին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին պատկանող ,Տոյոտա Քեմրիե մակնիշի 028 HH 01 համարանիշի ավտոմեքենային:

2030 ԱԴԱՄԱՆԴ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները ,Ագարակե պետական սահմանային անցակետում մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի առջեւի նստատեղերի միջեւ գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:




Լրահոս