Ռուսաստանաբնակ օլիգարխները գալիս են Երեւան. «երկուսը մեկում են անելու». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ ի դեմս «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Մոնարխի» սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի եւ Կամո Ավագումովի, մոտ օրերս ժամանելու են Երեւան։

Մարտի 2-ին Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի 60-ամյակն է։ Այն, մեր տեղեկություններով, նշելու են Կարապետյանների կառուցած նոր ռեստորանում, որը կոչել են «Բենեդիկտ»։ Այսինքն՝ այդ օրը «երկուսը մեկում են անելու»՝ ե՛ւ ռեստորանի բացումը, ե՛ւ ծննդյան արարողությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս