
«Մենք պետք է հասարակությանը մոբիլիզացնենք, որպեսզի ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ»:Վահան Հովհաննիսյան «aysor.am»Հանրահայտ դաշնակցականն ինչ-որ բան հաստատ շփոթում է… Ընդունենք՝ հասարակությունը լավագույնս մոբիլիզացվում է եւ այսօրվանից արդեն, մի տեղում հավաքված, արդար ու թափանցիկ ընտրությունների է սպասում: Մի՞թե արդար քվեարկության երաշխավորը շարքային քաղաքացին է, ով, բացի սեփական քվեն տնօրինելու իրավունքից, գործընթացի վրա ներազդելու որեւէ այլ հնարավորություն չունի: Այդ դեպքում ո՞րն է հանձնաժողովում ներկայացուցիչների ու համապատասխան թվով վստահված անձիք ունեցող կուսակցությունների անելիքը: Այնպես է ստացվում, որ բոլոր ձախողված գործընթացների մեղավորը ժողովուրդն է: