ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Զինված ուժերի գլխավոր շտաբը բոլոր անդամներով պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մեր տեղեկություններով, այս որոշման հիմք է հանդիսացել վարչապետի վերջին հայտարարությունները՝ նաեւ Իսկանդերի մասով, վերջին կետն էլ եղել է երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու որոշումը:
Հավելենք, որ գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ էլ Նիկոլ Փաշինյանն է հայտարարություն տարածել եւ իր կողմնակիցներին հրավիրել Հանրապետության հրապարակ՝ ասելով, թե սա զինված ուժերի հեղաշրջման փորձ է:
Մանրամասները՝ տեսանյութում