
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: