Ինչպես է արձագանքում Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի եւ ԳՇ պետի հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»:

Թեմայի շուրջ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, ով մեզ հետ զրույցում հակիրճ ասաց, որ տեղյակ չէ, չգիտի, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Երեւանում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս