«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 23-ին գրել էր, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որոշել են վերաձեւավորման աշխատանքներ իրականացնել: Մենք գրել էինք, որ ռուսական կողմից մասնագետներ են եկել, որոնք այժմ հայկական կողմի հետ իրականացնում են այդ աշխատանքները, եւ առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու:
44-օրյա պատերազմից հետո ռուս մասնագետները եկել են Հայաստան եւ հայ զինվորականների հետ աշխատանքներ էին տանում՝ վերաձևավորման համար: Ավելին, մեր տեղեկություններով, նպատակ էր առկա ընդհանուր զորախումբ պատրաստելու, որը պետք է զբաղվեր հայրենիքի սահմանների պաշտպանությամբ:
Եվ ռուսական կողմի հետ այս աշխատանքներով զբաղվում էր հենց Գլխավոր շտաբը: Եվ ահա, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Իսկանդերի մասով առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը եւ այս իրավիճակում Գլխավոր շտաբը հասկացել է, որ այլեւս ոչինչ չի կարող անել եւ որոշել են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինիս հայտարարությունից հետո նրանք հայտնվել էին անելանելի վիճակում:
Մանրամասները՝ տեսանյութում