
Քիչ առաջ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ արդեն պատրաստ են ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու բոլոր թղթերը:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն իր համակիրներին հրավիրել է Հանրապետության հրապարակ:
Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց: